Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
Իրավունքը և եսՄիջոցառումներ

Իրավունքը և ես

«Իրավունքը և ես» կրթական ծրագրի շրջանակներում Շիրակի մարզային գրադարանի աշխատակցուհի Աննա Գնթունին հերթական քննարկումն անցկացրեց: Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ:
Խաղերի, տեսանյութերի և սլայդերի միջոցով երեխաները ծանոթացան իրենց իրավունքներին ու պարտականություններին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դրանք իմանալ ու կիրառել առօրյա կյանքում։
Ձևավորված ակտիվ և անմիջական մթնոլորտում ստացվեց հետաքրիր հարցուպատասխանի ձևով քննարկում, որի ընթացքում աշակերտները բարձրացրեցին իրենց հետաքրքրող տարբեր հարցեր, արտահայտեցին իրենց կարծիքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով