Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Խոսքի գեղեցկությունն ու ուժը

Խոսքի գեղեցկությունն ու ուժը, կամ այնտեղ, որտեղ ապրում է բառը, հնչում ու փոխանցում մարդկային հույզերի ամենանուրբ երանգները……..
Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված Շիրակի մարզային գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրական ցերեկույթ, որը միավորեց պոեզիայի սիրահարներին, ընթերցասերներին և մշակույթը գնահատողներին։
Միջոցառումը վարեց գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանը, ներկայացվեցին հայ և համաշխարհային նշանավոր գրողների լավագույն և սիրված բանաստեղծությունները, որոնք հուզեցին ներկաների սրտերը և ստեղծեցին յուրահատուկ մտերմիկ մթնոլորտ։
Ընթերցասեր ունկնդիրների հետ կազմակերպվեցին ընթերցումներ և քննարկումներ, որոնց ընթացքում ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, մտքերով և պոեզիայի ընկալման տարբեր դիտանկյուններով, իրենց կարդացած գրքերի ցանկով:
Գրական ցերեկույթին ներկա էին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի դաստիարակության գծով տնօրենի տեղակալ Անուշ Խուրշուդյանը, հայոց լեզվի և գրականության դասախոսներ Կարինե Խլղաթյանն ու Նարինե Մեդոյանը, քոլեջի գրադարանավարուհի Հերմինե Ասատրյանը, 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները, և պարզապես պոեզիայի սիրահարները, ովքեր իրենց ներկայությամբ և ակտիվ մասնակցությամբ էլ ավելի հարստացրին միջոցառման ընթացքը։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց մտքերը պոեզիայի միջոցով, ինչպես նաև ծանոթանալու տարբեր ժամանակների և մշակույթների բանաստեղծական ժառանգությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով