Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

«Նիկոլ Աղբալյան 150» անվանական մրցույթ-մրցանակաբաշխություն

Շիրակի մարզային գրադարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի հետ համատեղ նախաձեռնությամբ գրադարանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ «Նիկոլ Աղբալյան 150» անվանական մրցույթ-մրցանակաբաշխությունը, որը համեմվեց գրական-երաժշտական հնչյուններով։
Միջոցառումը համախմբել էր երիտասարդ ստեղծագործողներին, գրականության սիրահարներին և արվեստը գնահատողներին։ Ցերեկույթի ընթացքում հնչեցին գրական և երաժշտական կատարումներ:
«Այն մարդը, ում հոգին լի է պոեզիայով, անկասկած իր ներդրումը կունենա հայ գրականության մեջ», — ողջույնի իր խոսքում ավելացրեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր անվանական մրցույթ-մրցանակաբաշխությունը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-30 տարեկան շուրջ 50 երիտասարդ ստեղծագործողներ՝ արձակ և չափածո ժանրերում։ Մասնագետներից կազմված ժյուրին նախապես ուսումնասիրել և գնահատել էր ներկայացված ստեղծագործությունները։
Ժյուրիի կազմում էին՝
Անդրանիկ Կարապետյան (ՀԳՄ Շիրակի բաժանմունքի նախագահ)
Ռոբերտ Եսայան (Արցախի գրողների միության անդամ)
Սոնա Անտոնյան (բանաստեղծուհի)
Կարինե Մարտիրոսյան (ԲԳԹ-դոցենտ)
Գեղեցիկ Գևորգյան (ՇՄԳ Մանկապատանեկան բաժնի վարիչ)
Հասմիկ Ավետիսյան (ՇՄԳ Արվեստի բաժնի վարիչ)
Աննա Հակոբյան (դերասանուհի, Միսս Գյումրի)
Սուսաննա Խոցանյան (Շիրվանյան երիտասարդական կենտրոնի տնօրեն)
Անուշ Պապիկյան (մանկավարժ-երաժիշտ)
Արդյունքում ընտրվեցին լավագույն աշխատանքները և հաղթողները պարգևատրվեցին․
1-ին տեղ՝ Ալեքսանդրա Ավետիսյան (ք. Գյումրի)
2-րդ տեղ՝ Սյուզաննա Գալստյան (ք. Գյումրի)
3-րդ տեղ՝ Լիաննա Ստեփանյան (Լոռու մարզ)
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ:
Միջոցառումը վարեց Համազգային հայ կրթական և մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով