Թվային հետք
Շիրակի մարզային գրադարանը, կրթական ծրագրի շրջանակում, հյուրընկալվեց Գյումրու Տնտեսագիտական վարժարանում։
Այցի նպատակն էր վարժարանում անցկացնել մեդիագրագիտությանը նվիրված ուսուցողական դասընթաց՝ «Թվային հետք» թեմայով։
Դասընթացին մասնակցեցին վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները /դասղեկ` Ա. Մարդոյան/:
Գրադարանի մեդիակենտրոնի անդամներ Տիգրան Ավետիսյանը և Մարիամ Հովհաննիսյանը աշակերտներին ծանոթացրեցին, թե ինչ է թվային հետքը, ինչպես են մեր գործողությունները համացանցում ձևավորում մեր առցանց կերպարը և ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք ապագայում։
Քննարկվեցին նաև անվտանգ և պատասխանատու համացանցային վարքագծի կարևորությունը, անձնական տվյալների պահպանության հարցերը և սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր առօրյայի վրա։
Մեդիագրագիտությունը կարևոր հմտություն է ժամանակակից աշխարհում․ այն սովորեցնում է վերլուծել և գնահատել տեղեկատվությունը, զարգացնել քննադատական մտածողություն, տարբերել իրական լուրը կեղծից, ինչպես նաև պատասխանատու ձևով օգտվել համացանցից և սոցիալական մեդիայից։
Ուսուցողական դասընթացի նպատակն էր աջակցել աշակերտներին դառնալ առավել գիտակից, տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ։
