Մետաքսյա Սիմոնյան-100 Մաս 2
Կինոյի ու թատրոնի խորհրդահայ դերասանուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված բաց դասը ունեցավ իր շարունակությունը:
Մասնակիցները ԵԹԿՊ-ի ԳՄ դերասանա-ռեժիսորական բաժնի III-րդ կուրսի ուսանողներն էին։ Բաց դասը վարում էր ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս, Գյումրու Վ.Աճեմյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը:
Բաց դասն անցավ հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափով: Ուսանողները ընթերցում էին հարցեր, իսկ Հ.Սուվարյանը,ով այդ պահին կերտում էր Մ.Սիմոնյանի կերպարը` պատասխանում էր հարցերին:
-Դերասան դառնալու գաղտնիքը:
-Դերասան դառնալու գաղտնիքն ե՞ք ուզում իմանալ: Ասում եք շատ եմ ուզում դերասան դառնալ: Դերասան դառնալու համար միայն սերը, ձգտումը շատ քիչ է, պետք է ունենալ շնորհ ու ձիրք: Ձիրքը դերասանի համար այնպիսի հատկություն է ինչպես լսողությունը երաժշտի համար, իսկ շնորհը սովորելով ձեռք չեն բերում:
Հ. Սուվարյանը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրվածությամբ կերտում էր Մ․ Սիմոնյանի կերպարը՝ ներկաներին փոխանցելով նրա ներաշխարհը, հույզերը և ստեղծագործական ոգին։ Դերասանուհու արտահայտիչ խոսքը, շարժուձևը և բեմական ներկայությունը հնարավորություն տվեցին առավել կենդանի ու իրական զգալ Մետաքսյա Սիմոնյանի կերպարը։
Ձևաչափը հնարավորություն տվեց ներկաներին ոչ միայն լսել կենսագրական փաստեր, այլ նաև մտովի հաղորդակից դառնալ նրա արվեստին, դերերին ու բեմական ժառանգությանը։
