Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Միջոցառումներ

«Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառու սաների Ճանաչողական այցը

Ճանաչողական այցով Շիրակի մարզային գրադարանում էին «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲՀ-ի «Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառու սաները՝ ուղեկցությամբ ծնողների և կենտրոնի աշխատակիցներ Վեներա Վարդանյանի, Սոնա Գալստյանի, Անտոն Սերգոյանի։
Նրանք շրջեցին գրադարանի բոլոր բաժիններով, ծանոթացան գրքերի բազմազան աշխարհին, գրադարանի Մանկապատանեկան բաժնի հեքիաթասաց Սուսաննա մորաքրոջ ընթերցմամբ ունկնդրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։
Հյուրերը հեռացան հաճելի ու իրենց համար նոր տպավորություններով։
Նշենք նաև, որ հետագա տարիների համար նախատեսվում է ակտիվ համագործակցություն Շիրակի մարզային գրադարանի և «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲՀ-ի «Էմիլի Արեգակ» կենտրոնի միջև։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով