Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Էդուարդ դե Բոնոյի «Մտածողության 6 գլխարկները» խաղային մեթոդ

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում Ազգային գրադարանային շաբաթվա և Մշակույթի միջազգային օրվա համագործակցային միջոցառման շրջանակներում, տեղի ունեցավ ինտելեկտուալ միջոցառումԷդուարդ դե Բոնոյի «Մտածողության 6 գլխարկները» խաղային մեթոդի կիրառմամբ: Միջոցառմանը ներկա էին «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբից և «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնից ներկայացուցիչներ: Խաղը վարեց գրադարանավար Ս. Թումասյանը: Որպես քննարկման նյութ ընտրվել էր Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» էսսեն: Վիճակահանության միջոցով մասնակիցներն ըստ թիմերի ընտրեցին իրենց գլխարկի գույնը: Խաղի ընթացքում լսելով «Հայը և հայը» ստեղծագործությունը, թիմերը վերլուծեցին մատուցված նյութը, բացահայտեցին ստեղծագործության ուժեղ ու թույլ կողմերը, հեղինակի բուն նպատակն ու խնդիրները: Երեխաները ակտիվ մասնակցեցին ստեղծագործության քննարկմանը, դրսևորելով քննադատական մտածողություն, փաստերով վերլուծեցին նյութը, փորձեցին վեր հանել դրական ու բացասական կողմերը: Միջոցառման նպատակն էր երեխաների մոտ քննադատական ու ստեղծագործական մտածողություն խթանելը, թիմային աշխատանք կատարելու ընդունակություններ զարգացնելը: Խաղին մասնակցում էին թիվ 8 միջնակարգ դպրոցի, Ֆոտոն վարժարանի, Շիրակամուտ գյուղի միջնակարգ դպրոցի և «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնի սաները: Ինտելեկտուալ խաղի ավարտին` լրացուցիչ հարցերի միջոցով ամփոփվեց կատարված աշխատանքն ու նյութի յուրացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով