Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
Նորություններ

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» (տեսանյութ)

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» Ռիչարդ Բախի նովելը, առակ մի ճայի մասին, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Հրատարակվել է 1970 թվականին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» անունով։ 1972 թվականի վերջում տպագրվել են միլիոնավոր օրինակներ։ Ռիդերս Դայջեսթ (անգլ.՝ Reader’s Digest) հրատարակչությունը տպագրել է գրքի համառոտ տարբերակը, որը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում 38 շաբաթ եղել է առաջատարի դիրքում։ 1972-1973 թվականներին ԱՄՆ֊ում գիրքը հայտնվել է հրատարակիչների շաբաթական ցանկի առաջատար դիրքերում՝ որպես լավագույն վաճառվող մանրավեպ։ 2014 թվականին ստեղծագործությունը վերահրատարակվել է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ամբողջական հրատարակություն» վերնագրով, որում ավելացվել է 17 էջից բաղկացած 4-րդ մասը։
 
Մեջբերումներ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելից՝
«Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։«Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական եսին»:«Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին այն ուժից, որն թույլ է տալիս իրագործել այդ ցանկությունը»:«Ահա թեստ, որպեսզի հասկանաս, ավարտվե՞լ է քո առաքելությունը Երկրի վրա, թե՞ ոչ: Եթե դու ողջ ես, ապա ոչ, չի ավարտվել»:«Ամեն ոք, ով վստահ է իր հաղթանակի վրա, վաղ թե ուշ ձեռք կբերի այն»:«Վերջիվերջո, ահա թե ինչ է նշանակում սովորել՝ կարևոր չէ, կպարտվենք մենք խաղում, թե ոչ, կարևոր է, թե ինչպես մենք կպարտվենք, կփո՞խվենք արդյոք ի շնորհիվ այդ պարտության, թե ոչ, ի՞նչ դաս կքաղենք մենք այդ ամենից, կկարողանա՞նք այդ դասը կիրառել այլ խաղերում: Տարօրինակ կերպով պարտությունը վեր է ածվում հաղթանակի»:«Շրջապատող աշխարհը՝ դա մեր մտքերի հայելին է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով