Երեքշաբթի, 23 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում երիտասարդ գյումրեցի ստեղծագործող՝ Գոհար Նավասարդյանի հետ

Շիրակի մարզային գրադարանի «վերնահարկ» սրահում հավաքվել էին գրքասերներ, գրականության սիրահարներ, ընթերցողներ, երիտասարդ ստեղծագործողներ:
Մանկապատանեկան բաժնի վարիչ Ս. Գևորգյանը ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց, որ գրադարանը իր աշխատանքային ծրագրերում հաճախ է անդրադառնում այնպիսի գրողների հետ հանդիպումների կազմակերպմանը, որոնց ստեղծագործություններով առավել շատ են հետաքրքրվում երիտասարդ, պատանի ընթերցողները: Այդպիսի գրողների թվին է պատկանում օրվա հյուրըժամանակակից գրող, երիտասարդ գյումրեցի ստեղծագործող Գոհար Նավասարդյանը, որի գրվածքները մարդկային ամենավեհ զգացմունքի սիրո մասին են: Այն սիրո, որը թևեր է տալիս մարդուն, լցնում էությունդ խինդով ու ջերմությամբ, մղում սխրանքի ու կատարելության… Չէ որ սերն է հենց կյանքը կյանքի: Հեղինակի բոլոր ստեղծագործություններում անկախ պատճառներից առաջացած, օդում սառած հարյուրավոր հարցերինշատ նրբորեն կարողանում է լուծումներ տալ - դրանք պետք է ընդունել որպես կյանքի մարտահրավերներ: Չէ որ ի վերջո մարդն է ընտրում ավելի շատ վստահել, կարոտել թե կասկածներով ապրել: Իսկ երբ ատելության ալիքն ուզում է քեզ առնել իր թևերին, խեղդել քեզ իր մութ խորքերում, հենց այդ պահին սիրտդ քեզ հուշում է, որ ի վերջո մարդը նորից չի սիրում.....սիրում է կրկին: Դժվար իրավիճակներում պետք է գիտակցել, որ հաջորդ րոպեն կարող է չկրկնվել , ինչը պետք է սթափեցնի մարդուն և ստիպի կյանքին նայել այլ աչքերով: Քննարկման ընթացքում բացահայտվեց ընթերցողներին հուզող շատ հարցերի մանրամասներ, որոնց Գ. Նավասարդյանը տալիս էր հստակ և անկեղծ պատասխաններ: Հեղինակը ներկայացրեց իր գրած բոլոր գրքերը մանրամասնելով թե որ գիրքն ինչ հոգեկան ապրումների և ինչ իրավիճակների արդյունքում է ծնունդ առելխոստովանելով , որ բոլոր գրվածքներում քիչ թե շատ կա իր ներկայությունը: Հանդիպումն անցավ ինտերակտիվ զրույցի ձևաչափով անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում: Հեղինակը իր գրքերից նվիրաբերեց և գրադարանին և միջոցառմանը մասնակցող մի քանի երիտասարդ ստեղծագործողների : Վերջիններս իրենց ստեղծագործական մտահղացումներով կիսվեցին ներկաների հետ:
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը շնորհավորելով երիտասարդ գրողին նրան մաղթեց հետագա հաջողություններ և նոր և սպասված գրքերի ծնունդ և ընդգծեց, որ ընթերցողների շրջանում երիտասարդ ստեղծագործողի հաջողության գաղտնիքը` գրողի սեփական ապրումների, հուզառատ մտքերի ու անկեղծ, վերլուծությունների յուրօրինակ և ինքնատիպ ներկայացնելն է:
«Վերնասրահում» տիրող ջերմ մթնոլորտը մոռացնել էր տվել ժամանակի զգացողությունը:
Միջավայրը շատ ծաղկառատ էր և գարնանաբույր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով