Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գրատպությունը` գիտելիքի հավերժության ներկայություն

Շիրակի մարզային գրադարանում անցկացվեց «Գրատպությունըգիտելիքի հավերժության ներկայություն» թեմայով կլոր-սեղան քննարկում ՀԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լրագրության, բարեկրթության և խոսքի վարպետության խմբակների սաների մասնակցությամբ; Քննարկման թեմաներն էին«Մաշտոցյան գրերի գյուտը», «Հայ ձեռագիր գիրքը», «Հայ տպագիր գիրքը 1512-1800թթ.», «Հայ գիրքը 1801-1920թթ.»: Նպատակն էր ներկայացնել գիրքը որպես հոգևոր-մշակութային արժեք, հայ տպագիր գիրքը դարձնել զարթոնքի գաղափարների և մտավոր կենցաղի նորոգության խորհրդանիշ, ձևավորել նվիրական վերաբերմունք գրքի որպես հանրօգուտ, համամարդկային և մնայուն արժեքի, ինչպես նաև վերաիմաստավորելով հայ ժողովրդի կյանքում գիրքը, որպես ինքնության վկայագիր, ազգային նկարագրի կարևորագույն արժեք; «Ձօն աղօթք» հայոց այբուբենով մեկնարկվեց քննարկումը, որին ներկա էին ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Ա. Կարապետյանը, «Դպիր» հրատարակչության տնօրեն Հ. Կարապետյանը, Շուշիից տեղահանված գրականագետ, գրող Ռ. Եսայանը:
Սաների խոսքը համեմված էր մեր դարավոր պատմության հոլովույթում Մաշտոցի գործի պատգամներով, հայ ժողովրդի գոյատևման փրկության ակունք` տպագիր գրքին ներբողված բարոյախրատական գաղափարներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով