Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գիրք նվիրելու օր՝ հանդիպում Շիրակի մարզի գրողների հետ

Շիրակի մարզային գրադարանում գիրք նվիրելու օրվա առթիվ հանդիպում տեղի ունեցավ ՀՀ գրողների միության Շիրակի բաժանմունքի գրողների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, գրողներ Արա Գևորգյանը, Սամվել Մարգարյանը, Շնորհիկ Շահինյանը, Ռոբերտ Եսայանը և Արիս Հայրապետյանը: Հանդիպմանը մասնակցեցին Գյումրու թիվ 1 պետական արհեստագործական ուսումնարանի «Գրքասերների ակումբ»- ի ուսանողներըուղեկցությամբ դասախոսներ Ս. Թումասյանի, Ա. Սիրունյանի և Դ. Համբոյանի: Հանդիպման ընթացքում գրադարանի տնօրեն պարոն Գ. Ամիրյանը խոսեց մարդու կյանքում գրքի դերի ու նշանակության, կրթության ու գիտության կարևորության մասին: Գրողները ներկայացրեցին իրենց գրքերը, ընթերցեցին պատառիկներ ստեղծագործություններից, նվիրեցին իրենց գրքերից օրինակներ: Ընթացքում հաճույքով պատասխանեցին ուսանողների կողմից իրենց ուղղված հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով