Գիրք նվիրելու և թումանյանական շաբաթվա բացում
Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օր հայտարարելու սովորույթը, որը միանգամից ընդունվեց ընթերցասերների կողմիցՇիրակի մարզային գրադարանում նշվում է ամեն տարի մեծ սիրով ու ամեն տարի տարբերվող ու յուրօրինակ: «Վերնատունը վերնահարկում» խաղ մրցույթ... Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահը ձևավորված էր թումանյանական շնչով... Մարզային գրադարանի մանկապատանեկան բաժինը «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի հետ համատեղ անցկացրեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ
նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին : Մրցույթը թումանյանական թեմաներով էր և այն բաղկացած էր երկու փուլից՝ «Կահուտ» և «Սեփական խաղ» : Խաղերին մասնակցում էին Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի և Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտները: Աշակերտները բաժանվել էին 4 թիմերի: Թիմերի անունները Վերնատան անդամների անուններով էր: Մրցում էին «Աղայանները, Իսահակյանները, Շանթերը, Դեմիրճյանները»: Խաղի յուրաքանչյուր փուլում թիմերը վաստակում կամ կորցնում էին միավորներ: Հարցերի հիմնական թեման Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող տվյալներն էին: Խաղ-մրցույթի ժյուրիի նախագահն էր գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, անդամներն էին Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքը, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Վարդանյանը, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանը, Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը: Ժյուրիի անդամները խաղի ավարտին քվեարկության միջոցով որոշեցին հաղթող թիմերին ու ակտիվ մասնակիցներին: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը խաղ-մրցույթի ավարտին շնորհակալություն հայտնեց «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Ս. Մարտիրոսյանին, մասնակից դպրոցների մանկավարժներին
համագործակցության համար իսկ հաղթող թիմերին, մրցույթի ակտիվ մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր, ինչպես նաև տնօրինության կողմից գիրք նվիրելու տոնի առթիվ` նվեր գրքեր….
Մրցույթի միջնամասերում պարբերաբար իրենց երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան մանկապատանեկան բաժնի ակտիվ ընթերցող Զոյա Սարիբեկյանը և Վահրամաբերդի դպրոցի աշակերտուհի Նարե Չախոյանը:
Օրվա ընթացքում «Վերնահարկում» թևածում էր ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ անմար հոգին…