Վալերի Սինելնիկով՝ «Ենթագիտակցության գաղտնիքները»
Գիրքը ռուսերեն լեզվով է
Վալերի Սինելնիկովը մեր ժամանակակիցն է: Նա մասնագիտությամբ բժիշկ է, բնաբույժ, հոգեբանական մի շարք մեթոդների հեղինակ: Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև նրա մանկավարժական հայացքները: Հիմնել Հիմնել է «Առողջության և գեղեցկության» դպրոցը, որի հիմնական նպատակը սեփական ճակատագիրը տնօրինելը և շրջապատի հետ ներդաշնակ, հաշտ ու համերաշխ ապրել սովորեցնելն է:
Հատված՝
«Ենթագիտակցության գաղտնիքները» գրքից
Մանկական հիվանդություններ
…Իմ այցելուների կեսը երեխաներ են: Եթե երեխան մեծ է, ես աշխատում եմ նրա հետ, իսկ եթե շատ փոքր էծնողների հետ միասին: Ինձ միշտ էլ հաճելի է հետևել, թե ինչպես են երեխաների առողջացման հետ միաժամանակ փոխվում նաև նրանց ծնողները: Հենց որ ծնողները սկսում են փոխվել, սկսում է առողջանալ նաև երեխան: Երեխաների հետ աշխատելը շատ ավելի հեշտ է ու հետաքրքիր: Նրանց մտածելակերպը դեռևս ազատ է, ծանրաբեռնված չէ ամենօրյա մանր հոգսերով և տարբեր արգելքներով: Նրանք շատ ընդունակ են և հավատում են հրաշքների: Արդեն վաղուց հաստատված է, որ ծնողներն ու երեխաները էներգետիկ-ինֆորմացիոն դաշտերի մակարդակում միասնական ամբողջություն են կազմում: Մեծերը ինձ հաճախ են հարցնում. -Բժիշկ, ինչպե՞ս կարող է երեխան իմանալ մեր հարաբերությունների մասին, եթե մենք նրանից այն թաքցնում ենք: Մենք նրա ներկայությամբ չենք կռվել ու չենք վիճել: Երեխային բոլորովին էլ պարտադիր չէ տեսնել և լսել իր ծնողներին: Նրա ենթագիտակցության մեջ կան լիարժեք տեղեկություններ իր ծնողների, նրանց զգացմունքների ու մտքերի մասին: Երեխան, ուղղակի, նրանց մասին գիտե ամեն ինչ ու ..վերջ: Միայն թե նա չի կարողանում իր զգացողություններն արտահայտել բառերով: Դրա համար էլ, երբ ծնողների մոտ ինչ-ինչ խնդիրներ են առաջանում, նա կա´մ հիվանդանում է, կա´մ իրեն սկսում է տարօրինակ պահել: Փաստորեն, ծնողների մտքերի ագրեսիվ ու կործանարար լինելը հիվանդացնում է երեխային: Շատերը լսած կլինեն հետևյալ արտահայտությունը. «Երեխաները պատասխան են տալիս իրենց ծնողների գործած սխալների համար»: Եվ դա այդպես է: Երեխաների հիվանդությունները ծնողների մտքերի և վարքի անդրադարձն է: Սա շատ կարևոր է հասկանալը: Ծնողները կարող են օգնել իրենց երեխային առողջանալ
փոխելով իրենց մտքերն ու վարքագիծը: Առհասարակ հիվանդությանը պետք է վերաբերել իբրև ազդանշանի,իսկ երեխայի հիվանդությունը ազդանշան է ամբողջ ընտանիքի համար:
Երեխաները ծնողների ապագան են և նրանց փոխհարաբերությունների անդրադարձը: Երեխաների հակազդեցումներից կարելի է դատել այն մասին, թե մենքմեծերս, ամեն ինչ ճի՞շտ ենք անում: Երեխան հիվանդացել է, սա ազդանշան է ծնողների համար: Ուեմն
ինչ-որ բան նրանց հարաբերություններում այն չէ: Ժամանակն է հասկանալու և համատեղ ջանքերով հասնելու խաղաղության և ներդաշնակության:
Երեխայի հիվանդությունը ծնողի համար ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնավերափոխման ազդանշան:
Ի՞նչ են անում ծնողները, երբ երեխաները հիվանդանում են: Արդյո՞ք նրանք երեխայի հիվանդությունը ընդունում են իրենց ուղղված ազդանշան: Ամենևին էլ ոչ: Ծնողները, տեսնելով երեխան հիվանդ է, սկսում են մեկը մյուսի ետևից դեղահաբեր տալ նրան: Այսօրինակ կարծրացած մոտեցումը երեխայի դրությունը էլ ավելի է բարդացնում, քանի որ հիվանդությունը չի անհետանում, այլ մի դաշտից տեղափոխվում է մեկ այլ դաշտ, նահանջում է դեպի հոգևոր ավելի նուրբ ոլորտներշարունակելով ազդեցությունը: Շատ կարևոր է, որ մենք
մեծերս, հասկանանք ու գիտակցենք մի շատ պարզ ճշմարտություն.եթե ընտանիքում իշխում է սեր, խաղաղություն ու ներդաշնակություն, ապա երեխան միանգամայն առողջ է ու հանգիստ: Ծնողների զգացողություների ու մտքերիբնականոն հունից դույզն-ինչ շեղումը իր ազդեցությունն է ունենում երեխայի առողջության վրա: Չգիտես ինչու, ձևավորվել է այնպիսի մտայնություն, թե երեխաները անհասկացող են և, որ մեծերը պետք են սովորեցնեն նրանց: Սակայն, աշխատելով երեխաների հետ, ես պարզեցի, որ նրանք հասկանում են շատ ավելին, քան մենք
մեծերս:
Երեխաները բաց համակարգեր են, մինչդեռ մենքմեծերս, ծննդյան օրից սկսած «փակում»ենք նրանց
պարտադրելով մեր աշխարընկալումն ու մտածելակերպը:
Վերջին ժամանակներս, ես հաճախ եմ դիմում իմ 8-ամյա որդունխորհուրդներ հարցնելով նրանից: Եվ նրա պատասխանները գործնականում ճիշտ են դուրս գալիս. պարզ են ու միևնույն ժամանակ անսովորության աստիճան
խոր: Մի անգամ ես հարցրի նրան.
-Դիմա´, ասա ինձ խնդրեմ, ի՞նչ պիտի անեմ ես, որպեսզի հարստանամ:
Մի փոքր մտածելուց հետո, նա ուղղակի պատասխանեց.
-Հարկավոր է օգնել մարդկանց:
-Բայց, չէ՞ որ ես բժիշկ եմ և օգնում եմ մարդկանց, -ասացի ես:
-Հայրի´կ, հարկավոր է օգնել ոչ միայն հիվանդ մարդկանց, որոնք գալիս են քեզ մոտ այցելության, այլ բոլորին: Եվ կարևորը`պետք է սիրել մարդկանց.այդ ժամանակ էլ հարուստ կլինես: