Կիրակի, 21 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Օգոստոսի 9-ը Գրքասերի համաշխարհային օրն է…

Շիրակի մարզային գրադարանի բակը մարդաշատ էր, առիթը մեկն էր` նշելու Գրքասերների միջազգային օրը: Գրադարանի տոնական ձևավորված բակում հավաքվել էին մեծ ու փոքր գրքասերները: Միջոցառմանը մասնակցում էին Հացիկ գյուղի Wiki ակումբի սաները /մանկավարժ Լիլիթ Սուքիասյան/, Վահրամաբերդ գյուղի «Ընթերցասերների ակումբ»-ը /մանկավարժ Արփինե Սարգսյան/, Գյումրու «Անի» պարային համույթը /պարուսույց Շուշան Պետրոսյան/: Միջոցառումը իրենց ելույթներով գեղեցկացրեցին նաև Մանկապատանեկան բաժնի ընթերցողներ մարմնամարզուհի Ռիտա Հակոբյանը, երգիչ Համլետ Մկրտչյանը:

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի Kahoot ծրագրի միջոցով անցկացրեց խաղ-մրցույթ, որին մասնակցեցին ոչ միայն մասնակից թիմերը, այլ նաև բոլոր ներկաները /յուրաքանչյուր թիմում ներառված էր նաև գրադարանի մեկական աշխատակից/: Խաղի հաջորդ փուլը վարեց «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի անդամ Հրայր Հակոբյանը: Խաղ-մրցույթի ամբողջ ընթացքը շատ հետաքրքիր էր մտածված, թե փուլերի ընթացքի, թե հարցաշարերի բովանդակության, թե պատասխանների գնահատման առումով: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը կիսելով մրցույթին մասնակից երեխաների ոգևորությունը, շնորհակալություն հայտնեց մասնակից չորս թիմերին, նրանց մանկավարժներին: Ազնիվ ու արդար մրցակցային պայքարի արդյունքում մասնակից թիմերը գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Բակում տիրող համընդհանուր աշխուժությունն ու խանդավառությունը համակել էր բոլոր ներկաներին, որոնք մրցույթի ավարտից հետո անգամ` երկար ժամանակ չէին հեռանում իրենց համար հարազատ վայր դարձած օջախից…. Շիրակի մարզային գրադարանում գրքասերների օրվան նվիրված այս միջոցառումը ևս միտված էր տարաբնույթ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող երիտասարդ սերնդի գեղարվեստական դաստիարակության ապահովմանը, գիտելիքների ավելացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով