Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Սեմինար «Շիրակի մանկական բանահյուսությունը»

Հունիսի 23-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն «Շիրակի մանկական բանահյուսությունը» խորագրով:

Սեմինարը վարում էր Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Մատիկյանը:

Ներկա էին Կենտրոնի գիտքարտուղար` պ. գ. թ. Արկադի Ակոպովը, պ. բ. գ. Լուսինե Պետրոսյանը, պ. գ. թ. Ինգա Ավագյանը: Ակտիվ մասնակցություն ունեցան ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Շիրակի մանկական բանահյուսություն» հետազոտական թեմայի կատարողներ՝ Արեգնազ Մելիքսեթյանը, Գոհար Թումասյանը, Շուշան Նիկողոսյանը:

Հ. Մատիկյանը ներկայացրեց Շիրակի մանկական բանահյուսության արդի պատկերը՝ անդրադառնալով մանկական բանահյուսության ուշագրավ պատառներին՝ հանելուկներ, ծիսական երգեր, մանկական խաղերգեր և այլն:

Հետաքրքիր համեմատականներ տարվեցին` Լոռվա,

Վայոց  Ձորի և Շիրակի մանկական խաղիկների միջև։

Սեմինարն անցավ հաճելի և ուրախ մթնոլորտում` ինտերակտիվ վերլուծություններով և երգի ուղեկցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով