Տիկնիկավարի միջազգային օր
Շիրակի մարզային գրադարանում կազմակերպված միջոցառումը իր տեսակի մեջ ոչ հաճախ կրկնվողներից էր։ Գյումրու Վահան Թեքեյանի անվան 2-րդ դպրոցի ուսուցչուհի Սեդա Մարտիրոսյանը թիվ 8 դպրոցի 9-րդ դասարանցիների հետ անցկացրեց զրույց ծիսական տիկնիկների մասին: Նա ներկայացրեց հայ իրականության մեջ ծիսական տարբեր տոների առիթներով պատրաստված տիկնիկներըՀամբարձման տոնի Արուսը, հարսանեկան «չխոսկան հարս»
Սաբռը, Մեծ պահքի օրերի Ակլատիզ պապը և ուտիքի (ուտելու) օրերի Ուտիս տատը։ Հայկական կենցաղում նրանց ունեցած նշանակությունը, նրանց հետ կապված հետաքրքիր սովորույթները, տիկնիկներից յուրաքանչյուրի զգեստավորման առանձնահատկությունները և այլն: Իսկ տիկնիկագործ Նարինե Մինասյանը տեսանելի ձևով պատրաստեց Ուտիս տատ տիկնիկինհորդորելով դպրոցականներին սովորել հայկական մոռացված այդ ավանդույթը և ինքնուրույն ևս տիկնիկներ պատաստել: Միջոցառմանը ներկաներին բաժանվեց Միջինքի օրվա առիթով պատրաստված գաթա, որի մեջ ավանդաբար դրվել էր մետաղադրամ. այն խորհրդանշում է հաջողություն: Միջոցառումը կրկնակի նշանակալից էր
այն անցկացվեց զատկական Մեծ պասի Միջինքի օրը, որը այս տարի համընկավ Տիկնիկավարի միջազգային օրվա հետ: