Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Հարրի Փոթեր-2023

Շիրակի մարզային գրադարանում մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը մեկնարկեց մարտի 31-ինմրցաշարով: Մանկապատանեկան բաժնի հայտարարությանը նվիրված բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշարի«Հարրի Փոթեր» գրքին նվիրված խաղ մրցույթի անցկացման նախաձեռնությանը, արձագանքել էին Գյումրու տարբեր դպրոցների աշակերտներ, գրադարանի ակտիվ ընթերցողներ, գրքի սիրահարներ:
«Վերնահարկ» սրահը մանկապատանեկան բաժինը ձևավորել էր միջոցառմանը համահունչ, այն վերածելով փոքրիկ խորհրդավոր աշխարհի. փոթերյան վառվռուն գույներ, հեքիաթային աքսեսուարներ, կախարդական փայտիկ, առաստաղին հյուսված սարդոստայն, թռչելու պատրաստ ցախավել… կարմիր, կապույտ, դեղին ու կանաչ խորհրդանիշներով գեղեցիկ ձևավորված սեղաններիի շուրջ տեղավորվել էին իրենց գույնին համապատասխան թիմերը: Մասնակից երկու թիմերը Գյումրու թ.թ. 10 և 41 հիմնական դպրոցների աշակերտներ էին, մյուս երկուսըընթերցողների սիրողական խմբեր: Թիմերին գնահատող ժյուրիի կազմում էին ՇՄԳ տնօրեն Գ. Ամիրյանը, փոխտնօրեն Գ. Գևորգյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը, փոթերյան մեծ երկրպագուներ հայտնի քանդակագործ Ա. Պապոյանը, թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Հովհաննիսյանը,ինքնուս նկարիչ ԱսյաԿանեցյանը, որի փոթերյան թեմաներով նկարները նույնպես միջոցառման ձևավորման մի մասն էին կազմել: Դե իսկ լավագույն ընթերցող Զոյա Սարիբեկյանի դաշնամուրային կատարումները լրացնում և ամբողջական էին դարձնում հեքիաթի և իրականության համադրումը: Խաղի ամբողջ ընթացքը շատ հետաքրքիր էր մտածված թե հարցադրումների, թե պատասխանների գնահատման, թե փուլերի ընթացքի ձևաչափերի առումով: Խաղավարը ,որը “Խորան արդ ”ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանն էր անչափ հետաքրքիր , տարբերվող հարցաշարերով զարմացրել էր անգամ Փոթերյան գրքերի թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության խմբագիր, ժյուրիի պատվավոր անդամ Ալվարդ Ջիվանյանին: Խաղ-մրցույթի ծրագիրը երեք փուլից էր կազմված. -ին փուլը Kahoot /կահուտ/ էր, որի ժամանակ ստուգվեցին մասնակից դպրոցականների գիտելիքները գրքի , հերոսների մասին: -րդ փուլը թեմատիկ խաղ էր գրքի առանձին մասերի, առանձին հերոսների մասին: -րդ փուլը “Ինչ, որտեղ, երբ” խաղի կանոններով էր մտածված, որի ընթացքում հարցերի պատասխանները պետք է կառուցվեին մասնակիցների տրամաբանական մոտեցումների հիման վրա: Ազնիվ ու արդար մրցակցային պայքարի արդյունքում 4 մասնակից թիմերն էլ գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր:
Խաղի ավարտին թարգմանչուհի տիկին. Ա. Ջիվանյանը խոստովանեց, որ իր համար անսպասելի էր ամբողջ խաղի ընթացքը, որը շատ հետաքրքիր էր մտածված: Նա չթաքցրեց իր հիացմունքը խաղի սցենարով և երեխաների իմացությամբ, ինչը պարտավորեցնում է իրեն շարունակելու գրքաշարի 6-րդ գրքի թարգմանության տքնաջան աշխատանքը: Տիկին Ալվարդ Ջիվանյանը մարզային գրադարանի կողմից պատրաստված շնորհակալագիրը հանձնեց մրցույթի խաղավար, “Խորան արդ ” ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանին: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը կիսելով մրցույթին մասնակից երեխաների ոգևորությունն ու խանդավառությունը, հատուկ շնորհակալություն հայտնեց թե տիկին Ջիվանյանին, թե պարոն Մարտիրոսյանին, թե մանկապատանեկան բաժնի աշխատակիցներին, որոնք օրը վերածեցին իսկական «փոթերյան խրախճանքի» :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով