Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

11-րդ դպրոցի գրական-երաժշտական ցերեկույթը նվ. ուսուցչի ու գրադարանավարի օրվան

Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահը լցվել էր մանկական զուլալ ու զրնգուն ծափ ու ծիծաղով: Գյումրու 11-րդ դպրոցի 5-րդ Ե դասարանի աշակերտների գրական-երաժշտական ցերեկույթը` նվիրված Ուսուցչի ու Գրադարանավարի օրվան, վերածվել էր իսկական տոնի: Միջոցառումը կազմակերպել էր դասարանի դասվար- գրադարանավար Գ.Ենգոյանը: Աշակերտները այնքա՜ն գեղեցիկ ու հրաշալի էին կատարում ստեղծագործությունները,որ ունկնդիրների ականջը շոյում էր մանկական հաճելի ձայնը: նրանք մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին պատրաստվել միջոցառմանը, և այդ ոգևորությունն ու խանդավառությունը կարողացան փոխանցել ունկնդիրներին: Միջոցառումը անցավ ջերմ ու տաքուկ մթնոլորտում: Իսկ վերջում Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գ.Գևորգյանը,աշակերտներին մաղթեց խաղաղություն և շնորհակալություն հայտնեց գնահատելու և արժևորելու Գրադարանավարի և Ուսուցչի դժվարին աշխատանքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով