Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հրաչ Հառիճեցու «Գնալու եկա»

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծՀրաչ Հառիճեցու «Գնալու եկա» գրքի շնորհանդեսը: Ցավոք հենց ինքը գրքի հեղինակը, ներկա չէր իր գրքի շնորհանդեսին: Անողոք ճակատագիրը չթողեց հեղինակին վայելելու այդ օրվա գեղեցիկ ակնթարթները:
Ժողովածուն իր մեջ ամփոփվել է հեղինակի ապրած կյանքի պատկերը ,ապրումները և ճակատագրից քամված խոհական, իմաստասիրական բանաստեղծական ձևերը: Հայրենիք, սեր, բարոյականություն…. ահա նրա մոտավոր թեմատիկ ընդգրկումները:
ԱՐՏ PR ընկերության հիմնադիր – տնօրեն Գայանե Դավթյանը, ներկաներին պատմեց բանաստեղծի ապրած կյանքի, դժվարությունների և գրքի հրատարակման մասին: Ներկաները խոսեցին Հրաչ Հառիճեցու մասին: ՀՀ գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Ա.Կարապետյանը բանաստեղծին բնորոշեց որպես աշխատասեր մարդ, իսկ ստեղծագործությունը՝ իր կարծիքով կարելի է ամբողջական վեպ անվանել: ՀՀ գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կ.Մարտիրոսյանը գիրքը նմանեցրեց երկխոսության, որը կարծես օրագրային բնույթ ունենա: Իսկ Հրաչ Հառիճեցու ընկեր, երկրաֆիզիկոս Ս.Նազարեթյանը իր խոսքում նշեց ,որ բանաստեղծի գրածը հասկանալու համար՝ պետք է ապրած ու տեսած լինես այն, ինչ տեսել է հեղինակը: Շնորհանդեսի վերջումավանդույթի համաձայն,կատարվեց գրքի գինեձոն: Գինեձոն կատարելու պատիվը տրվեց Հրաչ Հառիճեցու դստերը` Վարդուհի Դավթյանին և բանաստեղծի թոռնիկներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով