Երեքշաբթի, 23 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

Մաչանենցի հետ հանդիպում

Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էր լուսանկարիչ, գեղանկարիչ, կոլաժիստ, բեմադրիչ, գրող, ՀԳՄ պատվավոր անդամ, «Հայ միասնության խաչ » բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Մաչանենց անվան ծագումը գալիս է Խոյի բարբառի Մաչ-Պաչ արմատից,որը թարգմանաբար նշանակում է համբույր:

Հանդիպման նպատակը արվեստի գործիչների, համայնքի բնակիչների և պարզապես ընթերցողների հետ հանդիպումն էր: Ներկա հյուրերը համտեսեցին Մաչանենց գինին, օգտվեցին գրադարանի հյուրասիրությունից, ունկնդրեցին գրող-Մաչանենցի բանաստեղծությունները, դիտեցին գեղանկարիչ-Մաչանենցի կտավները և պարզապես լավ ու հաճելի ժամանակ անցկացրեցին: Հանդիպումը մտերմիկ և անմիջական միջավայրում տեղի ունեցավ:Մաչանենց թատրոնի տնօրեն ` Գրիշա Մնոյանը և Գրիգոր Մաչանենցի օգնական Գրետա Լևոնին, փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացրեցին հեղինակի ստեղծագործությունները, որոնք մերթ ընդ մերթ ընդմիջվում էին հեղինակի մասին պատմություններով, քննարկումներով և հարցերով: Մաչանենցը պատմեց Էջմիածնում իր հիմնած բերդաքաղաքի մասին, որտեղ գործում է Արվեստաց դպրոց,Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա, ինժեներական լաբորատորիա, սոցիալական ճաշարան, որտեղ աշխատում են 63 տարեկանից բարձր տատիկ պապիկները: Հեղինակը կիսվեց իր անցած ճանապարհի,երազանքների,ապագայի տեսլականի մասին: Հյուրերը տպավորված էին: Գրադարանում նմանատիպ միջոցառումների անցկացումը նպաստում են մշակույթի ապրեցմանը ու ծաղկմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով