Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ֆրանկոֆոնիա-2022

Շիրակի մարզային գրադարանում տրվեց Ֆրանկոֆոնիա-2022 երկամսյակի մեկնարկը: Օրվա ծրագիրը հագեցած էրSPFA Arménie CLEF GUMRI կազմակերպությունների ֆինանսավորմամբ ֆրանսերեն թարգմանված ու հրատարակված "Conte populaire d'Armenie" .Հովհ.Թումանյանի հեքիաթների գրքի շնորհանդես, “Կիկոսի մահը” հեքիաթի բեմականացում, վիկտորինային հարցեր հանդիսատեսին, երաժշտական կատարումներ: Միջոցառման մասին հայտարարությունը ակտիվ արձագանք էր գտել , որի ապացույցը լեփ-լեցուն լսարանն էր դպրոցականներ Գյումրիի և Նոր Ախուրյանի դպրոցներից, ֆրանսերենի ուսուցիչներ, ուսանողներ, նաև SPFA Arménie CLEF GUMRI-ի հայ և ֆրանսիացի կամավորներ : Այն սկսվեց ՇՄԳ Օտարալեզու գրականության բաժնի վարիչ Նազմինե Բաղդասարյանի ողջույնի խոսքով, ով ներկայացրեց միջոցառման կազմակերպման առիթը և համագործակից կազմակերպություններին` SPFA-ի Գյումրու մասնաճյուղին և Miassine հիմնադրամին, նշելով, որ գրադարանի համար այս տարվա մարտ ամիսը առանձնանում է, քանզի հանդիպման առիթը գրեթե շարունակությունն է գիրք նվիրելու թումանյանական օրվա:
Ներկաներին ֆրանսերենով ողջունեց SPFA Arménie բարեգործական ֆրանսիական կազմակերպության Գյումրիի երիտասարդ ֆրանսախոսների ակումբի պատասխանատու Ռիմա Խաչատրյանը, ով նաև վարեց միջոցառումը: Կենտրոնի սաները հետաքրքիր ձևով ներկայացրեցին Հովհ.Թումանյանի կյանքի ու գործունեության հակիրճ տեղեկատվությունը :
Կարա-Մուրզայի անվ. երաժշտական քոլեջի ժողգործիքների բաժնի դուդուկահարների խումբը ներկաներին ողջունեց Գյումրվա պարերի շարանի վարպետ կատարումով:


Այնուհետև ֆրանսերենով, շատ գեղեցիկ, ներկայացվեց «Կիկոսի մահը» հեքիաթը Սերժ Ավետիքյանի նախաձեռնած և Հայաստանում գործող Երկլեզու դրամատիկական արվեստանոցի և Գյումրու Մտորումների Թատրոնի սաների ուժերով:
Հաջորդիվ Թումանյանի կենսագրական որոշ մանրամասների և հեքիաթների վերաբերյալ հարցեր ուղղվեցին ունկնդիրներին, ֆրանսերենով առաջին ճիշտ պատասխանողները ստացան ֆրանսիական մոտիվներով ձևավորված հատուկ պատրաստված թխվածքներ:
Miassine հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը երկու խոսքով ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը, որի նպատակը մեր քաղաքում ֆրանսերենի տարածումն ու ամրապնդումն է, նշեց, որ առաջին համագործակցությունը Շիրակի մարզային գրադարանի հետ հավակնում է հետագա սերտ համագործակցության և գրադարանին նվիրեց Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն թարգմանության մեկ օրինակ:
ՇՄԳ տնօրեն Գ.Ամիրյանը, ընդունելով նվեր գիրքը, նշեց, որ համատեղ առաջին այս միջոցառումը կարելի է համարել հայ-ֆրանսիական մշակույթների հանդիպման խաչմերուկ և լավատեսական կարծիք հայտնեց հետագա համագործակցության կապակցությամբ։
Ավարտին, միջոցառման մասնակիցներին մատուցվեց նաև ֆրանսիական թխվածքների և հայկական գինու հյուրասիրություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով