Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Երեխաները երեխաներին

Ռուսաստանի և Հայաստանի միջև կա շատ նման գաղափարախոսություն՝ մշակույթ, տոներ և այլն, այս մասին «Երեխաները երեխաներին» նոր նախագծի շրջանակներում ասաց Գյումրու «Յունարմիա» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար՝ Օլգա Գրիգորյանը։ Նրա խոսքով, ռուս երեխաները պատրաստ են շփվելու, սովորել և կիսել իրենց գիտելիքներով Ռուսաստանի մասին իրենց հայ հասակակիցների հետ:
 «Այս նախագիծը կնպաստի հայ և ռուս երեխաների հաղորդակցությանը, փոխըմբռնմանը և բարեկամությանը», — ասաց Գյումրիի Ռուսական տան մասնագետ՝ Աննա Էմկեն: Ես շատ գոհ եմ այս հանդիպումից, քանի որ դրանից հետո ռուս և հայ դպրոցականները ավելի շատ բան կսովորեն միմյանց մասին»,- հավելեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը։
 Երեխաները իմացան, որ Ռուսաստանը աշխարհին նվիրել է այնպիսի հանճարների, ինչպիսիք են Պյոտր Չայկովսկին, Դմիտրի Մենդելեևը, Լև Տոլստոյը և այլք։ Միջոցառման ընթացքում երեխաները հիշել են Ա.Ս.Պուշկինի հեքիաթներն ու բանաստեղծությունները։ Զվարճալի էր, հուզիչ և հետաքրքիր։ Եվ վերջում Երեխաները ուրախությամբ գունավորեցին Ռուսաստանի խորհրդանիշը՝ մատրյոշկան։ Բայց սա դեռ ամենը չէ. հայ երեխաները կրծքանշաններ են նվեր ստացել իրենց ռուս հասակակիցներից՝ Յունարմիա ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության  երեխաների կողմից։ Նշենք, որ միջոցառումն անցկացվել է Շիրակի մարզային գրադարանի տարածքում, որտեղ ՌԴ ՊՆ Գյումրիի թիվ 19 և անվան թիվ 20 Ջ.Բայրոնի անվ.  հիմնական դպրոցների աշակերտները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով