Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հայտարարություն

«Իմ հայ երեխաները» գրքի շնորհանդես

Գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» գիրքը 1988-ի երկրաշարժը լուսաբանող, իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է:
Վեպը ներկայացնում է երկրաշարժից տուժած մի շարք հայ երեխաների բուժման սրտառուչ պատմությունը՝ համեմված օտարազգի հեղինակի՝ խորհրդային տարիների նիստուկացի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրությամբ:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա են լինելու գրքի հեղինակը, որ հայ երեխաների հետագա բուժման նախաձեռնողն է, երեխաների բժիշկներից մեկը, և իհարկե, հայ երեխաները, որ 33 տարի անց հանդիպելու են իրենց սիրելի «մորաքույր Լոիզին»:
Գիրքը լույս է տեսել «Դարակ» հրատարակչությունում:
Թարգմանիչը բ.գ.թ. Վանուհի Բաղմանյանն է:
Շնորհանդեսի մուտքն ազատ է: 


Das Buch “Meine armenischen Kinder” von deutsch-amerikanischer Buchautorin, Journalistin Lois Fisher-Ruge ist ein einzigartiges Werk, das das Erdbeben in Armenien (1988) aufklärt. Das Buch stellt die herzergreifende Geschichte der Behandlung armenischer Kinder in Moskau, die Sitten und Bräuche Armenier in der Sowjetunion dar.
 An der Präsentation des Buches werden die Autorin, Ärzte aus Moskau und Deutschland, die armenischen Kinder der Autorin teilnehmen.
 Das Buch ist im “Darak” Verlag veröffentlicht.
 Die Übersetzerin ist Dr. Phil. Vanuhi Baghmanyan.
 Eintritt ist frei.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով