«KIDS LAND» մանկական զարգացման կենտրոն

Ամառը գրադարանում. Շիրակի մարզային գրադարան էին այցելել բարերար Վարդանյան ընտանիքի կողմից 2021թ. ապրիլի 1-ից հիմնած և գործող «KIDS LAND» մանկական զարգացման կենտրոնի ավագ խմբի 5-6 տարեկան թվով 23 երեխա: Երեխաներին ուղեկցում էին կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը և մանկավարժ Նաիրա Քերոբյանը:
Փոքրիկները շրջելով գրադարանի բոլոր բաժիններով առավել շատ հետաքրքրությամբ և զարմացած դիտեցին ակվարիումի մեջ լողացող փոքրիկ, գունավոր ձկնիկներին, ամառային բացօթյա ընթերցարանում լսեցին «Պույ-պույ մկնիկը», որը նրանց համար կարդաց մանկապատանեկան բաժնի աշխատակից Մարինա մորաքույրը: Նորաբաց մանկական զարգացման կենտրոնի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին գրադարանի աշխատակազմին` իրենց ջերմ ընդունելության, երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրության, հոգատար վերաբերմունքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով