Ամառը գրադարանում

Ամառը գրադարանում. Շիրակի մարզային գրադարանի հյուրերն էին Գյումրու «Աստեր»մանկան զարգացման կենտրոնի ամառային դպրոցի սաները: Ամառային դպրոցը, որը հիմնվել է 2017թ.նպատակ ունի ամառային արձակուրդները հագեցած ու անմոռանալի դարձնելը, երեխաներին Գյումրու մշակութային, կրթական հաստատությունների հետ ծանոթացնելը: Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով ամառային դպրոցի տնօրինությունը 6-13 տարեկան իր սաներին ուղղորդել էր մարզային գրադարան: Աշխարհի իմաստուն հեքիաթներ գրքից մանկապատանեկան բաժնի աշխատակից Մարինա մորաքույրը ընթերցեց 3 հեքիաթ: Այնուհետ հարց ու պատասխանի միջոցով երեխաները վերլուծեցին հեքիաթների խրատական բովանդակությունը: Այսօր ևս մեկ հիմք դրվեց երեխաների կյանքումսեր դեպի գիրքն ու գրադարանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով