Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Անուլիկ» նախակրթարանի շրջայց

Շիրակի մարզային գրադարանի մանկապատանեկան բաժնի հյուրերն էին Գյումրու «Անուլիկ» նախակրթարանի կրտսեր և միջին խմբերի երեխաները (դաստիարակներ Հայկուհի Ոսկանյան, Նաիրա Դանիելյան): Երեխաները շրջեցին գրադարանում, հիացմունքով և ուշադրությամբ դիտեցին ցուցահանդեսները, հեքիաթի անկյունը: Այնուհետ`բացօթյա ընթերցարանում մանկապատանեկան բաժնի աշխատակից Մարինա մորաքույրը երեխաների համար ընթերցեց Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մկնիկ»հեքիաթը: Իսկ փոքրիկները մեզ համար պատմեցին Շ. Պեռոյի «Կարմիր գլխարկը»և «Մոխրոտը» հեքիաթները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով