Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

«Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողով

Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցած «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաև Շիրակի մարզային գրադարանը /տնօրեն Գևորգ Ամիրյան, Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից` Տաթև Ղուկասյան/: Այս ամենամյա գրադարանային ֆորումները անցկացվում են սկսած 2017թ., որոնց նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանային պաշարների թվայնացմանը, գրադարանային մարքետինգի, գրադարանների հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորմանը և բազմաթիվ այլ հարցերի:
Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի հեղինակներին /Ներսես Հայրապետյան, Անդրանիկ Հովհաննիսյան, Նելլի Խաչատրյան/ աշխատաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Մաղթում ենք հետագա հաջողություններ:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով