Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Արամ Պաչյան

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Արամ Պաչյանի հանդիպումը ընթերցողների հետ: Գրադարանի Սպասարկման բաժնի կողմից կազմակերպված հանդիպումը տեղի ունեցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու Պետական բժշկական քոլեջի I-ին կուրսի ուսանողներ` ուղեկցությամբ Ն.Աբրահամյանի, Գյումրու Տնտեսագիտական վարժարանի սաներ’ ուղեկցությամբ Ա.Երանոսյան,Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի աշակերտներ` ուղեկցությամբ Մ. Ազարյանի , ԵԹԿՊ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ, Ակադեմիական վարժարանի սաներ, Շիրակի մարզի գրողների միության անդամներ, ընթերցողներ, դերասաններ և հյուրեր: Հանդիպման ընթացքում գրողը պատմեց իր ստեղծագործական ուղու մասին, իր կյանքում ունեցած վերելքների ու վայրէջքների մասին, խոսեց գրական կեղծանվան ծագման և կյանքի հանդեպ ունեցած հայացքների մասին: Հանդիպման ներկաներից կային հեղինակի ստեղծագործություններին ծանոթ ընթերցողներ, որոնց հարցերի միջոցով յուրովի բացահայտվեց գրողն ու նրա ստեղծագործական աշխարհը: Հանդիպումը իր տեսակով եզակի միջոցառումներից էր, որը յուրահատուկ կամուրջ է հանդիսանում գրադարան-գրող-ընթերցող կապի ամրապնդման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով