«Լուսավորչականներ» գրական խմբակ
Ճանաչողական այցով Շիրակի մարզային գրադարան էին այցելել Գյումրու թ. 31 հիմնական դպրոցի «Լուսավորչականներ» գրական խմբակի աշակերտները: Աշակերտները գրադարան էին եկել Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Ազարյանի (Թադևոսյան) ուղեկցությամբ: Շրջելով գրադարանում աշակերտները ծանոթացան գրադարանի բաժիններին, ցուցադրվող գրքային ցուցահանդեսներին,գրադարանի գործունեությանը և առօրյային: Գրական խմբակի անդամները շնորհավորեցին գրադարանավարներին` Գրադարանավարի օրվա կապակցությամբ` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Ազարյանի (Թադևոսյան) հեղինակային բանաստեղծություններով և ոչ միայն: Հանդիպման վերջում գրական խմբակի անդամները գրադարանին նվիրեցին գրքեր: Այս հանդիպումները օգնում են ստեղծելու և պահպանելու դպրոց-գրադարան,աշակերտ-գրադարան կապեր: