Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Զբոսաշրջության համաշխարհային օր

Զբոսաշրջությունը մարդկանց ժամանակավոր տեղաշարժն է դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով, առանց վճարվող աշխատանք վարելու: 1980 թվականից սկսած Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը սեպտեմբերի 27-ին նշում է Զբոսաշրջության համաշխարհային օրը։ Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար և մարդու մասին է։ Համաշխարհային օրվանից մի քանի օր անց, Շիրակի մարզային գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժինը օրվան նվիրված միջոցառումը նշեց կարծրատիպերից և դոգմատիկ ընկալումներից տարբերվող յուրահատուկ ձևաչափով: Ինչո ՞ւմն էր կայանում միջոցառման էությունը: Միջոցառման էությունը կայանում էր նրանում,որ Շիրակի մարզային գրադարանը «ընդունվեց» որպես զբոսաշրջային տեսարժան վայր, և «MarMar» զբոսաշրջային ընկերության զբոսավար Լ.Գասպարյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը իր ձևավորման օրվանից ` ներառյալ գրադարանի շենքային գաղտնիքները: Խոսվեց Կումայրի արգելոցի և արգելոցի տարածքում գտնվող շինությունների ճարտարապետական նրբությունների մասին:Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանի ուսանողները և ՇՊՀ-ի քոլեջի Զբոսաշրջություն 3֊-րդ կուրս ուսանողները: Տուրի ընթացքում ներկաներին ներկայացվեց, որ գրադարանը յուրահատուկ «միջոց է» մշակութային արժեքների պահպանման գործընթացում: Պատմա-մշակութային զարգացման ընթացքում գրադարանը չի կորցրել իր ստեղծագործական դերը, ավելին, այն շարունակում է զարգանալ հասարակության նոր սոցիալ-մշակութային մոտեցումներին և պահանջներին համապատասխան:Նման պրակտիկ միջոցառում-հանդիպումները ավելի են ընթերցողին մոտեցնում գրադարանին և ընթերցանությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով