Կիրակի, 14 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

Պանգեա կամ թռչող տնակը

Նոր ինտերակտիվ գիրթ մեր գրադարանում:
Շիրակի մարզային գրադարանի ընթերցողի սեղանին է Armen Amiryan -ի «Պանգեա կամ թռչող տնակը» գիրքը: Այն ֆանտաստիկ ժանրի կինոպատմություն էստեղծված համաշխարհային պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների հենքի վրա: Պանգեան խորհրդանշում է այն ժամանակաշրջանը, երբ մեկ ամբողջություն կազմող երկրագունդը սկսեց բաժանվել մայրցամաքների: Գրքի, ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների կիրառման շնորհիվ, տարբեր երկրներում տեղի ունեցած իրադարձությունների հորձանուտում հայտնված հերոսները տալիս են տեղեկատվություն պատմական տարբեր անցքերի, անցյալում և այսօր երկրների միջև տեղի ունեցող պատերազմների, դրանցում կիրառվող տեխնոլոգիական հնարավորությունների մասին, վերլուծում այսօր կատարվող իրադարձությունները, կատարում ապագայի կանխագուշակում. այսօր տեղի ունեցող պատերազմները կարող են հանգեցնել երկրագնդի կործանման: Գրքում հետաքրքիր դիտարկում է արվում հայոց այբուբենի տիեզերական ուժի մասինդիտելով այն Աստծո խոսքը վերծանելու գաղտնաբառ, որը երկրագունդը կարող է փրկել նոր Պանգեայից:
Գիրքը նաև տեխնոլոգիական նորույթ է պարունակում. գրքի էջերին զետեղված նկարներից մի քանիսն ունեն QR կոդ, որոնց հեռախոսով միանալով կարելի է կարդալ տվյալ նկարին վերաբերող մանրամասներ:
Հ.Գ. Գիրքը հեղինակի նվերն է, որի մեկական օրինակ կտրամադրվի նաև Շիրակի մարզի համայնքային, կենտրոնական գրադարաններին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով