Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

Տեղի ունեցավ սեմինար Գյումրու «Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարան»-ի աշխատակիցների համար

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ սեմինար Գյումրի քաղաքի «Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի և քաղաքային մասնաճյուղ գրադարանների աշխատակիցների համար: Սեմինարը վարում էր գրադարանի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս. Բաղդասարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրադարանային տարբեր գործընթացներիգրքային հավաքածուների ստուգման ու վերահաշվառման աշխատանքների կազմակերպման, հաշվառման փաստաթղթերի վարույթի, ընթերցողների հետ տարվող զանգվածային աշխատանքների կազմակերպման, մանկական մասնաճյուղերում ընթերցողների հետաքրքրությունների ուսումնասիրման և ընթերցանության ղեկավարման և այլ հարցեր: Խոսվեց նաև գրադարանավար-ընթերցող փոխհարաբերությունների ճիշտ ձևավորման, գրադարանավարի մասնագիտական վարքականոնների, հանրույթներում առողջ, ընկերային փոխհարաբերություններ ունենալու անհրաժեշտության և նման հարցերի մասին: «Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի աշխատակից Ա. Սերոբյանը հակիրճ ներկայացրեց «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտգործնախարարության ֆինանսավորմամբ ու համագործակցությամբ իրականացված «Inkultur-հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» ծրագրին իր մասնակցության, ծրագրի որոշ մանրամասների մասին: Մասնակիցները շրջեցին գրադարանի բաժիններում, ուսումնասիրեցին բաժիններում բացված ընթացիկ ցուցահանդեսները, թեմատիկ դարակները: «Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի գիտքարտուղար Ա.Ղարիբյանը գոհունակություն հայտնեց սեմինարի կազմակերպման համար իրենց համակարգի աշխատակիցների համար նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպելու առաջարկով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով