Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Նոր գրքերՆորություններ

«Ամերիկյան անկյուներ» ծրագրի ղեկավարի այցը

Շիրակի մարզային գրադանարան էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան անկյուներ» ծրագրի ղեկավար, հանրային կապերի մասնագետ` Տաթևիկ Հովսեփյանը: Գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը հյուրին ծանոթացրեց գրադարանի բաժիններին, նրանց գործընթացներին: Առանձնակի ուշադրություն դարձվեց օտարալեզու գրականության բաժնի գրքային հավաքածուներին, որը համալրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հետագա համագործակցության հնարավոր ծրագրերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով