Չորեքշաբթի, 28 Փետրվարի, 2024
Նոր գրքեր

Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի մատենագիտական ցանկերը

Շիրակի մարզային գրադարանի Մատենագիտական տեղեկատվության բաժինը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում կենսամատենագիտական 2 ցանկ` նվիրված հայ գրականության ու մշակույթի երկու կարկառուն ու սիրված դեմքերի:
«Մհեր Մկրտչյան» (Ֆրունզիկ) մատենագիտական ցանկը կազմվել է սիրված դերասանի մահվան 30-ամյակի կապակցությամբ (1930-1993): Ցանկը ներառում է Ֆրունզիկին նվիրված գրքերի և պարբերականներում լույս տեսած հոդվածների շարք, որոնց հիմնական մասի վերաբերյալ տեղեկությունները ներառված են Շիրակի մարզային գրադարանի Մատենագիտական տեղեկատվության բաժնի թեմատիկ քարտարաններում և առկա են Արվեստի բաժնի հավաքածուներում: Օգտագործվել են նաև նյութեր համացանցի տեղեկատվական բազաներից :
«Եղիշե Չարենց» ցանկը նվիրված է հայ բանաստեղծ, թարգմանիչ և հրատարակիչ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (1897-1937), կազմվել է գրադարանի գրքային հավաքածուի և մատենագիտական տեղեկատվության բաժնի գրականագիտական ու հոդվածների քարտարանների հիման վրա: Պարբերականների հոդվածների շարքում ներկայացված են միայն 1983-2022թ.թ. ընթացքում գրադարանում ստացված պարբերականների նյութերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով