Հինգշաբթի, 29 Փետրվարի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Անդրեյ Կուզեչկինի

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական համատեղ վիրտուալ հանդիպումը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Ֆ.Դոստոևսկու անվ. կենտրոնական գրադարանի հետ: Հանդիպումը ժամանակակից գրող Անդրեյ Կուզեչկինի հետ էր, ով իր գրական ստեղծագործական ուղին սկսել է ֆանտաստիկ ժանրում, որից հետո շարունակել է գրել նաև վեպեր: Հանդիպման նպատակը երկու կողմերի նոր սերնդի ներկայացուցիչների ծանոթությունն էր մեր ժամանակների գրողի հետ։

Նրա ստեղծագործությունները ուղղված են մարդուն , պատկերում են նրա խնդիրները, ներաշխարհը։

Ծանոթությունը անցավ շատ ջերմ և ընկերական մթնոլորտում,մասնակիցները մեծ հաճույքով ունկնդրելով հեղինակին, ներկաները նրան ուղեցին հարցեր, որոնց գրողը հաճույքով պատասխանեց։

Հանդիպման ավարտին Շիրակի մարզային գրադարանի տնօրենը հանձնեց նվերներ վերջերս տեղի ունեցած ասմունքի փառատոնի առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին, որոնք ուղարկվել էին Նիժնի Նովգորոդի մեր գործընկերների կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով