Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում Գյումրու «Հյուսիսային Պատ» ալպինիզմի ու ժամանցի կենտրոնի հետ

«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում Գյումրու «Հյուսիսային Պատ» ալպինիզմի ու ժամանցի կենտրոնի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը անցկացրեց սեմինար պարապմունք, որին մասնակցեցին «Գյումրու թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ութերորդ դասարանի աշակերտներ/ դասղեկ Աիդա Սահակյան/, ինչպես նաև գրադարանի աշխատակիցներ: Մ.Բաղդասարյանը հանգամանալից ներկայացրեց ալպինիզմի զարգացման կարևորությունը , անվտանգային հիմնախնդիրների հետ առնչվող իրենց ակումբի գործունեության ազդեցությունը: Դիտակտիկ նյութերով ցուցադրեց և շատ հետաքրքիր իրար շաղկապեց թե մեր երկրի նման լեռնային տարածքում ապրողներիս համար ինչքան կարևոր է արշավական հմտությունների, լեռնային գիտելիքների տիրապետելու կարևորությունը։ Սեմինարի մասնակիցները համոզվեցին նաև այն բանում, որ բնությունը ճանաչելով և նրա հետ ներդաշնակ ապրելու արդյունքում՝ անձի մոտ կձևավորվեն վարքագծային փոփոխություններ , բնավորության նոր գծեր, որոնք բնորոշ են հաղթո՛ղ և հաջողա՛կ մարդկանց:
Առողջ մարմին, առողջ հոգի, առողջ միտք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով