Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ինչպես դպրոցականները ծանոթացան Արխանգելսկի (պոմորի) հեքիաթներին

Ինչպես դպրոցականները ծանոթացան Արխանգելսկի (պոմորի) հեքիաթներին և նախշազարդեցին հյուսիսային մեղրաբլիթները:
Նախաամանորյա օրը հինգերորդ դասարանցիներն իրական հյուսիսի ռուսական հեքիաթի մեջ էին տեղափոխվել: Գյումրու Ռուսական տան և Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները երեխաներին տեղափոխեցին դեպի հրաշքների աշխարհ, որտեղ նրանց պատմեցին հյուսիսային ռուս գրող, հեքիաթասաց, բանահավաք՝ Բորիս Շերգինի կյանքի ու ստեղծագործության մասին։
Ռուսական հյուսիսի վեհաշուք գեղեցկությունն ու նրա դաժան կլիման ավելի լավ ներկայացնելու համար դպրոցականներին ներկայացրեցին «Հանդիպում Ռուսաստանի հետ» («Свидание с Россией») նախագծի շրջանակներում դիտեցին Արխանգելսկի մարզի մասին վավերագրական ֆիլմից մի հատված։ Աշակերտներից մեկն ասաց, որ էկրանից ցուրտ է փչում, զգում ես Արկտիկայի ոգին։
Շիրակի մարզային գրադարանի աշխատակից Լուսինե Դավոյանը փոքրիկ ցուցահանդես էր պատրաստել դպրոցականների համար և ներկայացրեց հյուսիսային հեքիաթների երգիչ, հեքիաթասաց՝Բորիս Շերգինի մասին։
Գյումրու Ռուսական տան մասնագետ, ծնունդով Արխանգելսկից, Աննա Էմկեն երեխաներին պատմեց 19-րդ դարի պոմորի մեղրաբլիթների, դրանց խորհրդանշի և իր ընտանեկան մեղրաբլիթների պատմության մասին։ Մեղրաբլիթների վարպետի՝ Աննա Էմկեի ղեկավարությամբ դպրոցականները սովորեցին ջնարակով պատկերազարդել Հյուսիսային մեղրաբլիթները:
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի դասղեկ Ամալյա Մինասյանն իր աշակերտներից ոչ պակաս տպավորված էր՝
«Իմ անունից և իմ աշակերտների անունից ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Շիրակի մարզային գրադարանին և Գյումրու «Ռուսական տան»-ը և անձամբ Աննա Էմկեին այս միջոցառման համար։ Մենք շատ ոգեշնչված ենք, ասես այսօր հեքիաթի մեջ լինեինք»,- ասաց ուսուցիչը:
Աշակերտների զվարճալի մուլտֆիլմ դիտեցին, որը հիմնված էր Բորիս Շերգինի «Կախարդական մատանին» հեքիաթի վրա: Մուլտֆիլմը հիանալի կերպով փոխանցում է պոմորի բարբառը դերասան՝Եվգենի Լեոնովի շնորհիվ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով