Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Ավանդույթ դարձած գիրք նվիրելու օր

Ավանդույթ դարձած տոնը` Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվող գիրք նվիրելու օրը՝ մարզային գրադարանում միասին նշելու էին եկել մարզի գրողների միության անդամներ՝ միության պատասխանատու քարտուղար Ա. Կարապետյանի գլխավորությամբ և գ. Հացիկի վիքիակումբի անդամները (ակումբի համակարգող Լիլիթ Սուքիասյան): Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը՝ ընդգծելով ընթերցանության կարևորությունն ու անհրաժեշտությունը և միմյանց գիրք նվիրելու օրվա խորհուրդը։

            Վիքիակումբի թումանյանասերները խոսեցին Մեծն Թումանյանի կյանքի, ստեղծագործական և հասարակական գործունեության մասին, ասմունքեցին, համարյա ամբողջությամբ ներկայացրին հանճարեղ պոետի անմար քառյակները, որոնց խորհուրդները անմեկնելի ճշմարտություններ են:

            Ա. Կարապետյանը ներկայացնելով գրողներին՝ / Արմենուհի. Մխիթարյան, Հակոբ Մուշ, Մնացական Մուրադյան/հպարտությամբ շեշտեց, որ բոլորն էլ 2020թ. արժանացել են հանրապետական մրցանակների :Վերջիններս խոսեցին իրենց ստեղծագործությունեների մասին, ներկայացրին մրցանակի արժանացած գրքերը, կարդացին իրենց գործերից և վերջում նվիրեցին գրադարանին:

            Հանդիպում-միջոցառումը անցավ ջերմ, անկաշանդ և հաճելի մթնոլորտում: «Վերնահարկ»սրահում ներկա գտնվող բազմաթիվ հյուրեր, ընթերցասերներ, աշխատակիցներ՝ պահպանելով օրվա խորհուրդը՝ միջոցառման վերջում միմյանց գրքեր նվիրեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով