Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
ՀայտարարությունՆորություններ

Հանդիպում գրող, մանկագիր, հրատարակիչ՝ Հայկ Աջապահյան հետ

«Գրադարանն ինձ համար իսկապես ամենակախարդական վայրն է աշխարհում»:- Հայկ Աջապահյան
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալելու ենք գրող, մանկագիր, հրատարակիչ, «Կախարդական գրադարանը» մանկապատանեկան շարքի հեղինակ, «ԴաՎինչի» հրատարակչության հիմնադիր տնօրեն Հայկ Աջապահյանին։
Հանդիպման ընթացքում կբացահայտենք գրքերի կախարդական աշխարհը, կզրուցենք գրողի մասնագիտության առանձնահատկությունների և ստեղծագործական ճանապարհի մասին։ Կխոսենք գրականությունից, գրքերի ստեղծման ընթացքից և այն ամենից, ինչ թաքնված է ընթերցողի սիրելի պատմությունների հետևում։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերը անմիջապես ուղղելու գրողին և կիսվելու իրենց մտքերով։
Սիրով սպասում ենք բոլոր ընթերցասերներին:
Օր հոկտեմբերի 23 Ժամ 14:30
Վայր` Շիրակի մարզային գրադարան(Աճեմյան 2/1)
Մուտքն ազատ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով