Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Էջ առ էջ կրթություն

Դեռահասությունը ներսից և դրսից. ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական տեսանկյունները

«Էջ առ էջ» կրթական ծրագրի շրջանակում Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր կլինիկական հոգեբան-հոգեթերապևտ Անահիտ Պետրոսյանին։
Հանդիպման թեման էր՝ «Դեռահասությունը ներսից և դրսից. ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական տեսանկյունները»։ Միջոցառմանը ներկա էին դեռահասներ, ծնողներ և ուսուցիչներ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Պետրոսյանը մասնակիցների հետ անդրադարձավ դեռահասության շրջանի ֆիզիոլոգիական փոփոխություններին, սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին, ինչպես նաև հաղորդակցման արդյունավետ մեթոդներին, որոնք կարող են նպաստել դեռահասների հուզական, ֆիզիկական և սոցիալական բարեկեցությանը։
Մասնագետը ներկայացրեց դեռահասների հետ փոխհարաբերությունների կառուցման կարևոր սկզբունքները, խոսեց նրանց ներաշխարհը հասկանալու, լսելու և աջակցելու անհրաժեշտության մասին։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով: Մասնակիցները հնարավորություն ստացան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու դրանց պատասխաններն անմիջապես մասնագետից։ Ներկաները նաև կիսվեցին իրենց մտքերով, կատարեցին վերլուծություններ և մասնակցեցին ակտիվ քննարկմանը։
Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Շիրակի մարզային գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանը՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների նշանակությունը և շնորհակալություն հայտնելով Անահիտ Պետրոսյանին՝ մասնագիտական օգտակար քննարկման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով