Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Վիլյամ Սարոյան՝ Քու ով ըլլալդ չպիտի ուրանաս

Շիրակի մարզային գրադարանում տիրում էր սարոյանական ջերմ մթնոլորտ։ «Վերնահարկ» սրահում հավաքվել էին Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների և թատրոնի սիրահարները՝ վայելելու նրա պատմվածքների հիման վրա բեմադրված «Քու ով ըլլալդ չպիտի ուրանաս» ներկայացումը։
Բեմում ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն էին՝ Հասմիկ Սուվարյանի ղեկավարությամբ։ Երիտասարդ դերասաններին հաջողվեց հանդիսատեսին փոխանցել սարոյանական աշխարհի հույզերն ու գաղափարները՝ մարդկային հարաբերությունների, բարության, սիրո ու կյանքում ամենակարևորի` մարդ մնալու մասին։
Դահլիճում տիրող լռությունն ու ներկայացման ավարտին հնչած ջերմ ծափողջույնները վկայում էին, որ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով էր հետևում բեմադրությանը։
Շիրակի մարզային գրադարանը մեծ բեմեր և ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթում տաղանդավոր երիտասարդ դերասաններին, միշտ պատրաստ իր լուսավոր հարկի տակ ընդունել արվեստասերներին, շարունակելով ամուր պահել արվեստագետ-հանդիսատես կենդանի կապը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով