Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Առաջին օգնություն․ արյունահոսություններ

Շիրակի մարզային գրադարանում, «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության և «Հանուն մեկ կյանքի» ուսումնամարզական հասարակական կազմակերպության հրահանգիչները անցկացրեցին «Առաջին օգնություն․ արյունահոսություններ» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարեց Բելլա Գասպարյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արյունահոսությունների տարբեր տեսակները, դրանց առանձնահատկությունները և այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել նման իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Կամավորներ Արթուր Ղազարյանի և Դավիթ Ջհանգիրյանի մասնակցությամբ գործնականորեն ցուցադրվեցին առաջին օգնության տարբեր մեթոդներ։
Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով․վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում կիրառելու ներկայացված մեթոդները՝ փորձարկելով դրանք թե՛ իրենց և թե´ միմյանց վրա:
Շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր ու օգտակար դասընթացի համար։ Նմանատիպ սեմինարները մեծ նշանակություն ունեն, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերել իրեն և շրջապատի մարդկանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով