Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

«Գրադարանը իմ աչքերով» մրցույթ

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ օրեր առաջ հայտարարված «Գրադարանը իմ աչքերով» մրցույթի հաղթողների նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գրադարանը ստացել էր մրցույթին մասնակցելու 60-ից ավելի աշխատանք,որոնցից լավագույններին ընտրելը հանձնաժողովի համար բավականին բարդ էր։ Մասնակիցները ներկայացրել էին ինքնատիպ, ստեղծագործական մոտեցումներով հետաքրքիր աշխատանքներ՝ իրենց կյանքում գրադարանի ունեցած դերի մասին։ Հաղթող երեք հորիզոնականների մասնակիցները՝

I տեղ՝ Զոյա Բաղդասարյան,
II տեղ՝ Սուսաննա Կիրակոսյան,
III տեղ՝ Լյովա Երեմյան
պարգևատրվեցին նվերներով, իսկ մյուս ակտիվ և առանձնահատուկ աշխատանքների հեղինակներին` Արման Մխիթարյանին,Արտյոմ Տոնապետյանին,Անի Գևորգյանին հանձնվեցին խրախուսական նվերներ։Նվերներ հանձնվեցին նաև գրադարանի Instagram էջում հայտարարված Գրքային չելենջի հաղթող մասնակիցներին:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում: Գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը իր խոսքում ընդգծեց,որ նման նախաձեռնություններն ու մրցույթների կազմակերպումը մեծապես նպաստում են ընթերցողների ակտիվությանը և մշակութային կյանքի աշխուժացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով