Ավետիք Իսահակյան 150-ամյակ
Այլ խմբերի սպասարկման բաժնի աշխատակիցների այցը
«Փյունիկ» հաշմանդամների միության Գ/Մ
Անցնող շաբաթ Շիրակի մարզային գրադարանի Այլ խմբերի սպասարկման բաժնի աշխատակիցները (բաժնի վարիչ Ամալյա Բադոյան և գրադարանավարներ Լիլիթ Պետրոսյան, Սեդա Կիրակոսյան, Լուսիկ Մանուկյան, Աիդա Ստեփանյան) հյուրնկալվեցին «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղում: Հանդիպման ընթացքում անցկացվեց «Բանաստեղծ, ով խոսում է դարերով» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
Գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց Իսահակյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին հետաքրքիր փաստեր, ներկաների համար ընթերցեց Ավետիք Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթը և «Ազգային երգը» պատմվածքը, ցուցադրեց հայ մեծ բանաստեղծի լուսանկարները, որոնք հատուկ միջոցառման համար բերվել էին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից։
Միջոցառումն ավելի տպավորիչ դարձրեցին ամառային ճամբարի երեխաները, ովքեր իրենց ջերմ ու ուրախ ելույթներով՝ արտասանությամբ, երգով և պարով ստեղծեցին իսկական տոնական մթնոլորտ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ գեղեցիկ նախաձեռնության, ոգևորության և մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։
Հատուկ շնուրհակալություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կ. Վիրաբյանին գրողի լուսանկարները տրամադրելու համար։
