Մասնագիտություններ փորձով և պատմություններով

Գրադարանում մեկնարկում է նոր կրթական նախագիծ` «Մասնագիտություններ փորձով և պատմություններով»
Նախագծի նպատակն է օգնել երիտասարդներին բացահայտել մասնագիտությունները այլ տեսանկյունից՝ իրական փորձի, հետաքրքիր պատմությունների և մասնագիտական խորհուրդների միջոցով։
Հրավիրված հյուրերը կներկայացնեն իրենց մասնագիտական ուղին, կկիսվեն դժվարություններով, հաջողության հասնելու ճանապարհով և այն գաղտնիքներով, որոնք օգնել են կայանալ իրենց ոլորտում։
Նախագիծը կօգնի․
Ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում,
Հասկանալ, թե ինչպես հասնել հաջողությունների կարիերայում,
Լսել իրական փորձառություններ տարբեր ոլորտների մասնագետներից,
Ստանալ օգտակար խորհուրդներ ապագայի համար
Նախագծի առաջին՝ անդրանիկ միջոցառման հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն է
Այս անգամ ևս գրադարանը քեզ հետ է կարևոր ընտրության պահին և պատրաստ է օգնել գտնել քո ճիշտ մասնագիտությունը։
Սպասում ենք քեզ գրադարանում։
Մուտքն ազատ է
