Երկուշաբթի, 13 Ապրիլի, 2026
ՀայտարարությունՆորություններ

Իմ ընկեր Ալենը

Ուրախությամբ հայտնում ենք, որ Շիրակի մարզային գրադարանը 2026 թվականին նույնպես միանում է Կորիզ կրթական ծրագրի և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով իրականացվող «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթին:

Մեր գրադարանը հարստացավ նոր ու արժեքավոր գրքերով, շնորհիվ մեր հարգելի գործընկերների՝

•⁠ ⁠Կորիզ կրթական ծրագիր

•⁠ ⁠«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

•⁠ ⁠Antares Media Holding

•⁠ ⁠ԴաՎինչի Հրատարակչություն

•⁠ ⁠Զանգակ գրախանութ

Ձեր մեծահոգի ներդրումը անգնահատելի է։ Այս գրքերը կբացահայտեն գիտելիքի, երազանքների և նոր հորիզոնների աշխարհը մեր ընթերցողների համար:

Մենք վստահ ենք, որ կրթությունը ամեն ինչի հիմքն է, իսկ ընթերցանությունը՝ այդ ճանապարհի սկիզբը։ Յուրաքանչյուր գիրք նոր աշխարհ է՝ բացահայտումների, երազանքների և զարգացման համար։📚

Շնորհակալություն ենք հայտնում գրքի տոնին ընդառաջ այս հիանալի նվերների համար։❤️

@Koreez.am

@«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

@Դարան-Հայ Գիրք

@ԴաՎինչի Հրատարակչություն

@Antares Media Holding

@«Զանգակ» հրատարակչություն   / Zangak Publishing House

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով