Հայոց բանակ. նահատակների սխրանքով
Հայաստանի Հանրապետության բանակի օրվան նվիրված Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնում կազմակերպվեց ճանաչողական և հայրենասիրական զրույց՝ «Հայոց բանակ. նահատակների սխրանքով» խորագրով ցուցափեղկի շուրջ։ Հանդիպման ընթացքում մեկնաբանություններով հանդես եկան գրադարանի աշխատակիցներ Ռոզետա Միքայելյանն ու Սանասար Թումասյանը։
Ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման պատմական ուղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ ընդգծելով ազգային բանակի ստեղծման կարևոր փուլերը։ Մասնակիցները ծանոթացան Արցախյան պատերազմին վերաբերող պատմական փաստերի, հերոսական դրվագների: Անդրադարձ կատարվեց նաև այն գաղափարական, ազգային և հոգևոր հիմքերին, որոնց վրա ձևավորվել է Հայոց բանակը՝ հայրենասիրություն, պարտքի զգացում, միասնականություն և հայրենիքի պաշտպանություն։
Զրույցը նպաստեց մասնակիցների պատմական գիտելիքների հարստացմանը, ազգային ինքնագիտակցության և Հայոց բանակի նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության զգացման ամրապնդմանը։
Միջոցառմանը ներկա էին գրադարանի ընթերցողներ, աշխատակիցներ Շիրակի պետական համալսարանի «ՆԶՊ» բաժնի ուսանողներ: Ավարտին իրենց տպավորություններով ու մտքերով կիսվեցին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանն ու Մանկապատանեկան բաժնի վարիչ Գեղեցիկ Գևորգյանը:
