Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Մեդիագրագիտության շաբաթվա ամփոփումը գրադարանում


«Media Initiatives Center» – «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով «Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում» ծրագրին միացել էր նաև Շիրակի մարզային գրադարանը՝ կազմակերպելով «Մեդիագրագետ գրադարանավար» վերապատրաստման դասընթացներ։
Մի ամբողջ շաբաթ շարունակ դասընթացի մասնակիցներին ներկայացվել են մեդիագրագիտության հիմնական սկզբունքները, տեղեկության ստուգման գործիքները, թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորման մեթոդները։
Մեդիագրագիտության շաբաթն ամփոփվեց Գյումրու «Շանթ» հեռուստաընկերության հեռուստալուրերի բաժնի ղեկավար Հեղինե Քուշքյանի հետ հետաքրքիր և բովանդակալից զրույցով։ Վերջինս պատմեց, թե ինչպես են հեռուստալուրերում պատրաստվում, զտվում և հանրության ուշադրությանը ներկայացվում տեղեկատվական նյութերը, ինչ սկզբունքներ են կարևոր լրագրողական աշխատանքում։ Քուշքյանը շեշտեց լրագրողի աշխատանքում փաստերի բազմակողմանի ստուգման և հասարակության առաջ ունեցած բարձր պատասխանատվության կարևորությունը։
Զրույցը հնարավորություն ընձեռեց ներկաներին հասկանալու մեդիայի պատասխանատու գործունեության կարևորությունը հասարակական իրազեկվածության բարձրացման և առողջ տեղեկատվական միջավայրի ձևավորման գործընթացում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով