Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն
Մեդիա շաբաթ ՕՐ 1
«Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իրականացվող մեդիագրագիտության շաբաթին միացավ Շիրակի մարզային գրադարանը:
Գրադարանի մեդիա կենտրոնի պատասխանատու Տիգրան Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց մեդիա հանդիպում, որի ընթացքում աշխատակիցները ծանոթացան, թե ինչպես տարբերել իրական լրատվական էջերը կեղծ էջերից, որը ըստ Տ.Ավետիսյանի շատ կարեւոր նշանակություն ունի հասարակության տեղեկատվական անվտանգության համար։
