Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի, 2025
Միջոցառումներ

Դոմինիկ Վեսի այցը Շիրակի մարզային գրադարան

Շիրակի մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին գրադարանին 58 միավոր գեղարվեստական գիրք նվիրելու համար։

Այցի շրջանակում ֆրանսիացի բարեկամները շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանի առօրյային, ընդհանուր գործընթացին ու մատուցվող ծառայություններին։ Ֆրանսիացի հյուրերն անթաքույց հիացմունք արտահայտեցին մեր գրադարանի հարմարավետ միջավայրի և ընթերցասեր հասարակության վերաբերյալ՝ իրենց հետ տանելով լավ տպավորություններ ու հաճելի հիշողություններ։

Գրքերն առկա են գրադարանի Օտարալեզու գրականության բաժնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով